20 տոկոս բոնուսային համակարգի բաղադրիչը հնարավորություն է տալիս տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով կայացված որոշումները էլեկտրոնային ծանուցման եղանակով ստանալու դեպքում տուգանքի չափը նվազեցնել 20 տոկոսով։ Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ-ն:
«Համակարգում մինչ օրս գրանցվել և 20 տոկոս պակաս վճարելու խրախուսական նորմից օգտվելու հնարավորություն է ունեցել 80.439 վարորդ։ Բոնուսային բաղադրիչի կիրառմամբ վարչական տույժ նշանակելու վերաբերյալ կայացվել է 140.947 որոշում։
Ուշադրություն. 20 տոկոս բոնուսային համակարգի բաղադրիչի կիրառման էլեկտրոնային ծանուցման եղանակը չի փոխարինում SMS ծանուցմանը:
Համակարգում գրանցման մանրամասները՝
այստեղ»,- ասված է հաղորդագրության մեջ: