2024-25 ուսումնական տարին հայտարարված է մշակութային կրթության տարի: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարն այսօր ամփոփել է նախորդ տարում ոլորտում կատարված աշխատանքները: Անդրադառնալով ուսուցիչների տարակարգին և կամավոր ատեստավորմանը՝ Ժաննա Անդրեասյանը նշել է՝ դրա արդյունքում 1600 ուսուցիչ ստանում է 300-400 հազար դրամ աշխատավարձ, ևս 500-ի աշխատավարձն ավելի քան 400 հազար դրամ է:
Հեղինակ՝ Աննա Զախարյան