Հայաստանը չի գնալու Բաքվի որդեգրած ագրեսիայի տանող ճանապարհով, մեր երկիրը հետևողականորեն շարունակելու է խաղաղության օրակարգի իրագործումը. ընդգծել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը` «Արմենպրեսի» խնդրանքով արձագանքելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին: Փաշինյանն անդրադարձել է նաև այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» և Հայաստանի սպառազինության վերաբերյալ Ալիևի սպառնալիքներին: Երկրի ղեկավարը նկատել է՝ Հայաստանի Հանրապետության բանակի բարեփոխումների օրակարգում ոչ լեգիտիմության որևէ տարր չկա: