Բարձրագույն կրթության ոլորտում օտարերկրյա ուսանողների թվի էական աճ է նկատվում: Այս տարվա դիմորդները 36,7 տոկոսով գերազանցել են նախորդ տարվա դիմորդների թիվը: Այդ մասին 2024 թվականի աշխատանքներն ամփոփող ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Նաև այս ոլորտում էական բարեփոխումներ են տեղի ունեցել թվայնացման տեսանկյունից. թվային հարթակ է ներդրվել, որով Կառավարության որոշումների համապատասխան փոփոխություններն էլ արվել են, և արդեն այս տարվանից ընդունելության գործընթացը կդառնա էապես ավելի թափանցիկ և հաշվետվողական թե՛ մեզ համար, թե՛ օտարերկրյա ուսանողների համար»,- ասաց նախարարը: