Գիտելիքի կիրառականության հետ կապված խնդիրներ ունենք, որն էլ լաբորատորիաների ներդրման մեր ծրագրով պետք է լուծենք: Այդ մասին 2024 թվականի աշխատանքներն ամփոփող ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Պետք է հիշեցնեմ, որ այս տարվա մեր արդյունքներով 540-ից ավելի դպրոցներում բնագիտական և տեղեկատվական տեխնոլոգիաների լաբորատորիաներ ենք բացել: Արդեն մեր հանրապետության դպրոցների կեսն ունի հագեցած լաբորատորիաներ, և սա շատ կարևոր է այս ուղղությամբ կրթության որակի բարձրացման տեսանկյունից»,- ասաց նա: