Լիբանանում, չնայած հայտարարված հրադադարին, պարբերաբար կրակոցներ են լսվում: Միացյալ Նահանգների բանագնաց Ամոս Հոքշթեյնը Բեյրութում հայտարարել է, որ Իսրայելի և «Հըզբոլլահի» միջև հրադադարի համաձայնագրի կյանքի կոչման հարցում լավատեսորեն է տրամադրված։
Լիբանանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներից հետո նա նշել է, որ Վաշինգտոնը հավատարիմ է խաղաղության հասնելու նպատակին և Լիբանանի բանակին աջակցությանը:
Ամերիկացի պաշտոնյան հավելել է, որ իսրայելական կողմը դուրս է բերում ուժերը Լիբանանի որոշ տարածքներից: Ամոս Հոքշթեյնի խոսքով՝ ՑԱՀԱԼ-ը պետք է ամբողջությամբ հեռանա Լիբանանից:
«Սա բարդ գործընթաց է, բայց մեխանիզմներն աշխատում են»,- շեշտել է բանագնացը: