Սաուդյան Արաբիայում ուժեղ ջրհեղեղի հետևանքով ջրի տակ են անցել մուսուլմանների համար սուրբ Մեքքա և Մեդինա քաղաքների փողոցները։
Ինչպես հայտնում են ԶԼՄ-ները, հորդառատ անձրևներից հետո ճանապարհները վերածվել են գետերի: Հեղեղվել են նաև այլ քաղաքներ և ավաններ։
Երկրի բնակիչներին ու զբոսաշրջիկներին կոչ են արել զգուշություն ցուցաբերել և խուսափել հեղեղված վայրերից:
Սաուդյան Արաբիայի օդերևութաբանական վարչությունը վտանգի կարմիր մակարդակ է հայտարարել Մեքքայի, Մեդինայի և Ջիդդա նավահանգստային քաղաքի համար: Կանխատեսումների համաձայն՝ տեղատարափ անձրևներն ու ամպրոպները կպահպանվեն մինչև հունվարի 8-ը: