Պարենի համաշխարհային ծրագիրը դատապարտել է Իսրայելին՝ Գազայի հատվածում կազմակերպության հումանիտար ավտոշարասյունը թիրախավորելու համար, կոչ արել կողմերին՝ չխոչընդոտել ամբողջ տարածաշրջանում մարդասիրական օգնության անվտանգ հասանելիությունը։ Ավելի վաղ ՊՀԾ-ի մեքենաներ են վնասվել, անձնակազմի շրջանում տուժածներ չկան:
Նաև օրերս Գազայի հատվածում իսրայելական գործողությունների հետևանքով 100-ից ավելի պաղեստինցի է զոհվել, տասնյակ մարդիկ են վիրավորվել: Արևմտյան ԶԼՄ-ները հայտնում են, որ հրադադար հաստատելու ուղղությամբ Միացյալ Նահանգների և արաբական կողմի միջնորդական ջանքերի ֆոնին ավիահարվածները շարունակվել են:
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ պատրաստ է հնարավորինս շուտ հասնել համաձայնության, սակայն դեռևս անհայտ է՝ որքան են կողմերը մոտ զինադադարի և գերիների ազատ արձակման գործարքին: Վերջին տվյալով՝ հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում զոհերի թիվը հասնում է 46000-ի: