Հյուսիսային Կորեան երկուշաբթի իրականացրել է նոր տեսակի միջին հեռահարության գերձայնային բալիստիկ հրթիռի հաջող արձակում: Այդ մասին հայտնում է ԿԺԴՀ-ի Կենտրոնական հեռագրական գործակալությունը:
Փորձարկմանն անձամբ հետևել է երկրի գերագույն առաջնորդ Կիմ Չեն Ընը։
Հրթիռն արձակվել է Փհենյանի արվարձանից։ Նրա արագությունը 12 անգամ գերազանցել է ձայնի արագությունը։ Փորձարկման ընթացքում հրթիռը հասել է առավելագույն բարձրության՝ 99,8 կմ, և դիպուկ հարվածել է բաց ծովում գտնվող թիրախային ջրատարածքին արձակման վայրից 1500 կմ հեռու։