ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում հրապարակում է արել՝ նշելով, թե Կանադայում շատ մարդիկ կցանկանան, որ այն լինի ԱՄՆ 51-րդ նահանգը:
«Միացյալ Նահանգներն այլևս չի կարող տանել առևտրային լուրջ դեֆիցիտը և սուբսիդիաները, որոնք անհրաժեշտ են Կանադային: Եթե նրանք միանային ԱՄՆ-ին, մաքսատուրքեր չէին լինի, հարկերը զգալիորեն կնվազեցվեին»,- նշել է Թրամփը:
Նա այդ հայտարարությունն արել է այն բանից հետո, երբ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն տեղեկացրել է, որ հեռանում է իշխող Լիբերալ կուսակցության ղեկավարի պաշտոնից, սակայն կմնա կառավարության ղեկավարի պաշտոնում, քանի դեռ լիբերալները նոր առաջնորդի չեն ընտրել։
Կանադայում մինչև հոկտեմբեր պետք է խորհրդարանի ընտրություն անցկացվի: