Դանիայի թագավոր Ֆրեդերիկ X-ը փոխել է երկրի թագավորական զինանշանը՝ դրա վրա ավելի տեսանելի դարձնելով Գրենլանդիայի և Ֆարերյան կղզիների խորհրդանիշները՝ բևեռային արջը և խոյը:
Զինանշանից նաև հանվել է երեք թագը, որոնք խորհրդանշում էին Դանիայի, Նորվեգիայի և Շվեդիայի Կալմարյան միությունը, որը կնքվել է 1397-1523 թվականներին: Թագավորի հայտարարության մեջ ասվում է, որ այդ տարրն այլևս արդիական չէ:
Դանիայի թագավորական զինանշանի փոփոխությունը տեղի է ունեցել Գրենլանդիայի շուրջ աճող լարվածության ֆոնին: Այն հաջորդել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը, որ կղզու նկատմամբ վերահսկողությունը ԱՄՆ-ի համար բացարձակ անհրաժեշտություն է: Գրենլանդիան գնելու մտադրության մասին Թրամփը խոսել է նաև նախագահական իր առաջին ժամկետի ընթացքում, սակայն մերժում է ստացել։ Այս անգամ երկրի վարչապետ Մուտե Էգեդեն կրկին պատասխանել է, որ Գրենլանդիան չի վաճառվում: