Հակակոռուպցիոն դատարանը ապօրինի գույքի բռնագանձման հերթական վճռով դատախազության հայցադիմումը բավարարել է մասնակի: Համաձայն վճռի՝ Վլադիմիր Գասպարյանի փեսայից և նրա կնոջից կբռնագանձվի 668 մլն դրամ: Դատախազությունը ներկայացրել էր 1 միլիարդ 83 միլիոն դրամի պահանջ, և դատական ակտի ստանալուց հետո կքննարկեն բողոքարկման հարցը: Փողերի լվացման համար մեղադրվող ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանը իրեն պատկանած անշարժ գույքերը վաճառելուց հետո հաստատվել է Միացյալ Նահանգներում:
Մանրամասները՝ Տաթև Խաչատրյանի տեսանյութում: