Թուրքիայի նախագահն անդրադարձել Սիրիայում զարգացումներին: Ռեջեփ Էրդողանը հերթական անգամ վճռական աջակցություն է հայտնել արաբական հանրապետության տարածքային ամբողջականությանը: Նրա խոսքով՝ եթե Անկարան Սիրիայի մասնատման վտանգ տեսնի, անմիջապես անհրաժեշտ քայլեր կձեռնարկի։ «Եթե պահանջվի, մենք կարող ենք մի գիշեր ուղղակի առանց նախազգուշացման հայտնվել: Ով ընտրի ահաբեկչության և բռնության ուղին, կոչնչացվի»,- հավելել է Էրդողանը։
Միջազգային իրադարձությունները՝ տեսաշարում: