Վաշինգտոնը մեղմել է Սիրիայի կառավարության հետ գործակցության սահմանափակումները: ԱՄՆ ֆինանսների նախարարության տվյալով՝ որոշումը վերաբերում է էներգետիկ, ջրային ռեսուրսներին, գումարային փոխանցումներին և միտված է դյուրացնելու Սիրիայի վերակառուցումը՝ Բաշար Ասադի տապալումից հետո:
«Խոսքը 2024 թվականի դեկտեմբերի 8-ից հետո Սիրիայի կառավարական կառույցների հետ գործարքների մասին է, որոնք ներառում են նավթի, նավթամթերքի, բնական գազի և էլեկտրաէներգիայի վաճառքի, մատակարարման, պահպանման կամ անհատույց փոխանցման ոլորտում աջակցություն», - հայտնել է ամերիկյան կողմը:
Ֆինանսների նախարարությունից մանրամասնել են, որ 6 ամսով տրամադրված ամերիկյան արտոնագիրը չի տարածվում զինվորական կամ հետախուզական կազմակերպությունների մասնակցությամբ գործարքների վրա, չի ենթադրում սիրիական ծագման նավթի կամ նավթամթերքի ներմուծում Միացյալ Նահանգներ: Վաշինգտոնը բացառում է նաև հնարավոր գործարքներին Ռուսաստանի և Իրանի մասնակցությունը:
Մանրամասները՝ տեսանյութում: