Մեկամսյա դադարից հետո Դամասկոսի միջազգային օդանավակայանը վերսկսել է աշխատանքը։ Qatar Airways ավիաընկերության ինքնաթիռը 13 տարվա մեջ առաջին անգամ վայրէջք է կատարել Դամասկոսի օդանավակայանում: Մինչ Ասադի վարչակարգի տապալումը սահմանափակ միջազգային թռիչքներ էին իրականացնում իրանական և սիրիական ավիաընկերություններ: Reuters-ը հայտնում է, որ Qatar Airways ավիաընկերության ինքնաթիռով մի շարք սիրիացիներ վերադարձել են Դամասկոս և վերամիավորվել ընտանիքների հետ:
Միջազգային նորությունները՝ Դիանա Գասպարյանի ռեպորտաժում։