Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանագծման ու սահմանազատման հարցերով բանակցությունների ևս մեկ փուլ տեղի կունենա հունվարին։ Տեղական լրատվամիջոցներին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Այս ամիս, ամեն դեպքում, մեր նախաձեռնությամբ պետք է տեղի ունենա սահմանազատման հարցերով հայկական ու ադրբեջանական հանձնաժողովների հերթական հանդիպումը՝ այս հարցի լուծումը շարունակելու համար»,- ասել է նա։