Ուկրաինան կարող է բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ միայն ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից և անվտանգության երաշխիքներ ստանալուց հետո, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին: Նրա կարծիքով՝ Թրամփը կարող է դա անել։
«Կարծում եմ, որ հունվարի 25-ին կամ մեկ այլ օր մենք առաջին անգամ կհանդիպենք Թրամփի հետ։ Մենք կպայմանավորվենք, թե ինչպես դադարեցնել պատերազմը և Պուտինին:
Մեզ համար նաև շատ կարևոր է, որ Եվրոպան, որի մաս ենք կազմում, նույնպես իր խոսքն ասի»,- ասել է Զելենսկին։