Հունվարի 6-ին՝ ժամը 13:52-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշավան գյուղի Տառերի պուրակ հուշարձանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։ Այդ մասին «Լուրերին» հայտնեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը:
Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Ըստ նախնական տվյալների՝ Երևան-Ապարան երթուղին սպասարկող 531 համարի GAZel մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում․ կան տուժածներ: