Վրաստանի իշխանությունները սկսել են բողոքի ակցիաներին մասնակցած օտարերկրյա քաղաքացիների արտաքսման ընթացակարգերը՝ հայտնել են երկրի ներքին գործերի նախարարությունից։
Ընդհանուր առմամբ, 2024 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին երկիրը պարտավորվել են լքել 91 օտարերկրացիներ։ Նրանցից 25-ը բողոքի ակցիաների մասնակիցներ են: Նրանց արտաքսելու մասին որոշումները կայացվել են վարչական իրավախախտումների մեջ մեղադրվելուց հետո։ Հիշյալ քաղաքացիներից 10-ն արդեն լքել են Վրաստանի տարածքը։
Գերատեսչությունից չեն հստակեցրել, թե որ երկրների քաղաքացիներ են նրանք։ Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ ակցիայի ժամանակ ձերբակալված առնվազն 15 օտարերկրացիներ Ռուսաստանի քաղաքացի են: