Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին չինական CCTV հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Թեհրանը պատրաստ է անհապաղ կառուցողական բանակցություններ սկսել Արևմուտքի հետ միջուկային ծրագրի շուրջ, սակայն դրանք պետք է հանգեցնեն համաձայնության:
Արաղչին միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալը ռազմավարական սխալ է անվանել:
Նրա խոսքով՝ Իրանի դեմ պատժամիջոցների վերացումը կնպաստի միջուկային ծրագրի նկատմամբ վստահության ամրապնդմանը: