Հայաստանի Հանրապետության համայնքները 2024 թվականին նախորդող տարիների շարունակական աճի համատեքստում սեփական եկամուտները պլանավորված 41.2 մլրդ դրամի դիմաց փաստացի հավաքել են 43.4 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա ցուցանիշից ավելի է 2.2 մլրդ դրամով կամ 5.3%-ով։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը:
«Ընդ որում՝ 2023 թվականին փաստացի հավաքած 41.6 մլրդ դրամի դիմաց ավելի է հավաքագրվել 1.8 մլրդ դրամ։ Աճը կազմել է 4.1%։
Համայնքների սեփական եկամուտների աճին նպաստել են նաև ՀՀ հարկային օրենսգրքով տեղական բյուջե վճարման ենթակա անշարժ գույքի հարկի հաշվարկման համար նախանշված կարգավորումները»,- գրել է նախարարը: