ԱՄՆ պետքարտուղարությունը, ի պատասխան «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցման, ընդգծել է, որ Վաշինգտոնը պատրաստ է աշխատելու Երևանի ու Բաքվի հետ ցանկացած ձևաչափով, որը կարող է կողմերի համար առաջընթաց ապահովել։
«Միացյալ Նահանգների կառավարությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին՝ հասնելու կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի, որն էական նշանակություն ունի անվտանգ և բարգավաճ Հարավային Կովկասի համար։
Մենք պատրաստ ենք աշխատելու երկու կողմի հետ ցանկացած ձևաչափով, որտեղ երկու կողմերը կարող են պայմանավորվել, թե որտեղ կարող են առաջընթաց գրանցել»,- նշել են պետքարտուղարությունից: