Մոլդովան առաջին անգամ գազ է գնել Բուլղարիայից և ստացել այն Անդրբալկանյան միջանցքով` հայտնել է «Մոլդովագազի» ղեկավարի պաշտոնակատար Վադիմ Չեբանը։
«Ստացված գազի քանակը կազմում է 240 Մվտ/ժ, որը Անդրբալկանյան միջանցքով տեղափոխվել է Բուլղարիայի, Ռումինիայի և Ուկրաինայի տարածքով»,- նշել է պաշտոնյան:
Դեկտեմբերի 16-ից Մոլդովայում գործում է էներգետիկ ոլորտում արտակարգ դրության ռեժիմ: Նման որոշում է կայացվել 2025 թվականի հունվարին երկրում էլեկտրաէներգիայի հնարավոր դեֆիցիտի պատճառով, որը կարող է առաջանալ Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցման դադարեցմաման հետևանքով։
Հունվարի 1-ին հայտնի դարձավ, որ Մոլդովան էլեկտրաէներգիա է ստանում Ռումինիայից: