Հայաստանի արտգործնախարարությունը ցավակցություն է հայտնել Չեռնոգորիայում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների կապակցությամբ:
«Մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին և Չեռնոգորիայի կառավարությանը, լիակատար ապաքինում ենք մաղթում տուժածներին»,- նշված է ՀՀ ԱԳՆ X-ի միկրոբլոգում:
Նախօրեին Չեռնոգորիայում Ցետինե քաղաքի բնակիչ Ացո Մարտինովիչը գնդակահարել է 12 մարդու և ինքնասպան եղել: Երկրում եռօրյա սուգ է հայտարարվել։