Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում բռնկված հրդեհը մարվել է։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունվարի 3-ին՝ ժամը 12։43-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում։
Ըստ նախնական տվյալների՝ պահեստում այրվել է պիրատեխնիկա․ կա երեք տուժած։
Հրդեհը մեկուսացվել էր ժամը 14։24-ին, մարվել՝ 16։18-ին։