Ռուսական զորքերը անօդաչու սարքերով հարվածել են Կիևին և այլ շրջանների: Քաղաքացիական օբյեկտներ են տուժել, խաղաղ բնակչության շրջանում հայտնի է զոհերի և վիրավորների մասին: Տեղեկություններ կան, որ մայրաքաղաքում վնասվել են Ուկրաինայի Գերագույն ռադայի վարչական շենքերը: Միաժամանակ, Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ մարտի դաշտում բարդ իրավիճակ է, ռուսական ուժերն առաջ են շարժվում արևելքում:
Մոսկվայից էլ հայտնել են, որ Ուկրաինայի զինված ուժերը թիրախավորել են Բրյանսկի, Օրյոլի, Ռոստովի, Բելգորոդի, Լիպեցկի, Կուրսկի և այլ մարզեր: Կուրսկում կան ավերածություններ, Բելգորոդում քաղաքացիական անձինք են տուժել: