Սեուլի դատարանը Հարավային Կորեայի նախագահ Յուն Սոկ Յոլի ձերբակալության օրդեր է տվել երկրում արտակարգ դրություն հայտարարելու դեպքով քրեական հետաքննության շրջանակում: Նաև նախագահական նստավայրում խուզարկություն կանցկացվի՝ հայտնում են տեղական լրատվամիջոցները:
Ավելի վաղ Հակակոռուպցիոն դեպարտամենտը դիմել էր դատարան՝ նշելով, որ Յուն Սոկ Յոլը երեք անգամ չի ներկայացել հարցաքննության՝ անտեսելով համապատասխան ծանուցումները:
Նախագահի փաստաբաններն ապօրինի և անվավեր են որակել դատարանի որոշումը։ Սա Հարավային Կորեայի պատմության մեջ առաջին նման դեպքն է:
Հարավային Կորեայի խորհրդարանը դեկտեմբերի 14-ին քվեարկել է Յուն Սոկ Յոլին իմփիչմենթի ենթարկելու օգտին, քանի որ նա դեկտեմբերի 3-ին երկրում արտակարգ դրություն էր հայտարարել:
Նախագահը մեղադրվում է ապստամբություն հրահրելու և իշխանությունը չարաշահելու համար։ Յուն Սոկ Յոլը հայտարարել է, որ արտակարգ դրություն է սահմանել, քանի որ ընդդիմությունը Հյուսիսային Կորեայի աջակցությամբ ցանկանում է պաշտոնանկ անել իրեն: