Գերմանիայի կանցլերն անդրադարձել է «Ադրբեջանական ավիաուղիների» ինքնաթիռի կործանմանը, որի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել: Օլաֆ Շոլցը Իքսի միկրոբլոգում գրել է, որ ռուս-ուկրաինական պատերազմն աստիճանաբար ավելի շատ անմեղ մարդկանց վրա է ազդում՝ նույնիսկ Ուկրաինայի սահմաններից դուրս:
«Այդ մասին է վկայում Ակտաուում տեղի ունեցած ավիավթարը, որը պետք է ամբողջությամբ հետաքննվի։ Մեր մտքերը զոհվածների ընտանիքների հետ են»,- գրել է կանցլերը։
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ Բաքուն Մոսկվայից պահանջել է ընդունել մեղքը, ներողություն խնդրել, պատժել, պատասխանատվության ենթարկել մեղավորներին և փոխհատուցում վճարել:
Իլհամ Ալիևը նշել է, որ ադրբեջանական քաղաքացիական ինքնաթիռը խոցվել է Ռուսաստանի տարածքում, այն անկառավարելի է դարձել «ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգի» պատճառով: Ղազախական կողմի տվյալով՝ հետաքննության նախնական արդյունքները կներկայացվեն առաջիկա 30 օրվա ընթացքում:
Միջազգային լուրերի մանրամասները՝ տեսաշարում։