Թուրքիայում լայնածավալ գործողություն է իրականացվել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ, ձերբակալվել է 536 մարդ: Այդ մասին հայտնել են երկրի ներքին գործերի նախարարությունից:
Նշվում է, որ գործողությունը տևել է 12 օր և ընդգրկել երկրի 57 շրջան։
Ձերբակալվածները կասկածվում են խմբավորմանը և դրա հետ կապված կազմակերպություններին անդամակցելու համար: Թուրքիայի ՆԳՆ հաղորդագրության համաձայն՝ նրանց մեջ կան հակամարտության գոտիներում ահաբեկիչների ներկայացուցիչների հետ շփումներ պահպանած և կազմակերպության ֆինանսավորումը ապահոված անձինք: