Եմենի հութիները կրկին հարվածել են Իսրայելի տարածքին, այդ թվում՝ Թել Ավիվի Բեն Հուրիոն օդանավակայանին: Հութիների ռազմական խոսնակը հայտնել է, որ թիրախում են եղել իսրայելական և ամերիկյան օբյեկտներ: Նա նշել է, որ իրականացված 2 գործողությունը հաջող են եղել: Յահյա Սարիան հավելել է, որ այսպիսով հութիներն աջակցություն են հայտնում պաղեստինցիներին և կանգ չեն առնի, քանի դեռ ՑԱՀԱԼ-ը չի դադարեցրել հարվածները Գազայի հատվածին:
ՄԱԿ-ում Իսրայելի ներկայացուցիչը կոչ է արել հութիներին զսպվածություն դրսևորել, հակառակ դեպքում նրանց սպասում է նույն ճակատագիրը, ինչ ՀԱՄԱՍ-ին, «Հեզբոլլահին» և Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադին:
Միջազգային իրադարձությունները՝ տեսաշարում։