Ռուսաստանն ու Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել՝ 150-ը 150-ի դիմաց բանաձևով՝ հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից:
Նշվում է, որ ռուսաստանցի զինծառայողները փոխանակումից հետո գտնվում են Բելառուսի տարածքում, որտեղ նրանց անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվում: Այնուհետև նրանք կտեղափոխվեն ՌԴ: