Ռուսաստանն ու Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել՝ 150-ը 150-ի դիմաց բանաձևով՝ հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից: Ռուս զինվորականները գտնվում են Բելառուսի տարածքում, որտեղ նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն, ինչպես նաև հնարավորություն է տրվում կապ հաստատել հարազատների հետ: ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ փոխանակման գործընթացքում Արաբական Միացյալ Էմիրությունները հումանիտար միջնորդություն է իրականացրել:
Միջազգային նորությունները՝ Մերի Ներսիսյանի ռեպորտաժում։