Ուկրաինայի ֆինանսների նախարարությունը Համաշխարհային բանկի հետ համաձայնագիր է ստորագրել ԱՄՆ-ից 15 մլրդ դոլարի վարկի մասին, որը պետք է ապահովվի Ռուսաստանի սառեցված ակտիվներից ստացած եկամուտներով: Այդ մասին հայտնել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալը։
Համաձայնագիրը ստորագրել են Ուկրաինայի ֆինանսների նախարարությունը և Համաշխարհային բանկը: Դրանք կլինեն PEACE in Ukraine նախագծի շրջանակում հատկացվող միջոցները և G7-ի նախաձեռնությամբ ԱՄՆ-ի 20 մլրդ դոլարի ներդրման մի մասը։
Ավելի վաղ Շմիհալը հայտնել էր, որ Կիևը ստացել է առաջին հատկացումը սառեցված ռուսական ակտիվների հաշվին՝ 1 մլրդ դոլար: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Արևմուտքի կողմից սառեցված ռուսական ակտիվների եկամուտների հաշվին Ուկրաինային միջոցների փոխանցումը կարող է հետագայում դատական հայցերի առիթ դառնալ: