Բաքվի առաջին պահանջը կատարվել է, Ռուսաստանը ներողություն է խնդրել: Հայտարարել է Ադրբեջանի նախագահը: Իլհամ Ալիևը նշել է, որ Ռուսաստանից պահանջում են պատժել Ադրբեջանական ավիաուղիների ինքնաթիռի կործանման մեղավորներին ու փոխհատուցում տրամադրել։ Փորձագետների գնահատմամբ՝ Բաքուն փորձում է Մոսկվայի հետ խոսել հավասարը հավասարի սկզբունքով, իսկ քաղաքական առևտուրը կարող է տարբեր ոլորտներ շոշափել:
Մանրամասները՝ Վոլոդյա Մուշեղյանի ռեպորտաժում։