Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ այսօր ԱՄՆ-ը կհայտարարի Ուկրաինայի համար օգնության մեծ փաթեթի մասին:
«Ես գիտեմ, որ Ուկրաինային աջակցելու համար կարևոր որոշում է պատրաստվում. մենք սպասում ենք պաշտոնական հայտարարությանը արդեն երկուշաբթի: Դա աջակցության զգալի փաթեթ է մեր զինվորների համար»,- ասել է Ուկրաինայի նախագահը:
Նա նշել է, որ որքան շատ լինեն մատակարարումները գործընկերներից, այնքան ավելի շատ զինվորների կյանքեր կփրկվեն: Զելենսկին հավելել է՝ Ուկրաինան աշխատում է, որ մյուս գործընկերները նույնպես պահպանեն աջակցությունը «անհրաժեշտ մակարդակում»: