ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ուսումնասիրություն են իրականացրել Լեոյի փողոց 4/6 հասցեին կից համայնքային հողամասում գտնվող մետաղական ավտոտնակի օրինականության վերաբերյալ։
Ուսումնասիության արդյունքում պարզվել է, որ վերոնշյալ մետաղական ավտոտնակը տեղադրված է համայնքային հողամաս հանդիսացող տարածքում։
«Ղեկավարվելով «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածով, և հիմնվելով «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի ե) ենթակետի վրա, որի համաձայն՝ տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացնում համայնքի ղեկավարի կողմից համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին որոշման կայացման և համայնքի ղեկավարի կողմից իր լիազորությունների շրջանակներում օրենսդրությամբ սահմանված կարգով որոշման կատարման ապահովման նկատմամբ, համապատասխան գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարան՝ առաջարկելով իր իրավասության սահմաններում, հնարավորինս սեղմ ժամկետներում ձեռնարկել համապատասխան միջոցներ վերոնշյալ հարցի շինության կարգավիճակին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով լուծում տալու և տեսչական մարմնին իրականացված միջոցառման մասին տեղյակ պահելու համար։
Արդյունքում համայնքի կողմից միջոցներ են ձեռնարկվել, և համայնքային հողամասի վրա ապօրինի կառուցված մետաղական ավտոտնակն ապամոնտաժվել է»,- ասված է հաղորդագրության մեջ։