Ասֆալտապատում, ոռոգում, ջրա-մատակարարում, գազի-ֆիկացում ու լուսավորություն: Հայաստանի տարբեր համայնքներում սուբվենցիայով իրականացվող ծրագրերի ոչ ամբողջական ցանկն է: Արտաշատ համայնքում, օրինակ, նշված ծրագրերից բացի մանկապարտեզների կառուցման բում է:
Սրան զուգահեռ պետությունը ակտիվորեն աշխատում է համայնքային իշխանության հետ, որ սուբվենցիոն ծրագրերը բոլոր բնակավայրեր հասնեն՝ մեծ, թե փոքր, մոտ, թե հեռու: Հաջորդ տարվա սուբվենցիոն ծրագրերի հայտերի ներկայացման ժամկետն արդեն ավարտվել է, մարզային իշխանությունները արդեն մեծ մասամբ ստացել են համապատասխան փաստաթղթերը, նոր թափով պատրաստվում են իրենց համայնքը շենացնելու նոր փուլին:
Պատասխանատուների հետ զրուցել է Մուշեղ Իսախանյանը։