Կորեայի Հանրապետության իշխանությունները հաստատել են Jeju Air-ի ինքնաթիռում բոլոր գտնվողների մահը, բացառությամբ երկու ողջ մնացածի։ Այդ մասին հայտնում է Yonhap գործակալությունը։
Ավելի վաղ իշխանությունները ենթադրում էին, որ ինքնաթիռում գտնվող բոլոր ուղևորները զոհվել են, բացառությամբ անձնակազմի երկու ողջ մնացած անդամի, որոնք գտնվել են պոչի հատվածում:
Ինքնաթիռում եղել է 181 մարդ։