Հարավկորեական Yonhap գործակալության հաղորդմամբ՝ Հարավային Կորեայում ավիավթարի զոհերի թիվը հասել է 177-ի:
Գործակալության տվյալով՝ կործանված օդանավի 181 ուղևորից երկուսը ողջ են մնացել, ևս երեքն անհայտ կորած է համարվում։ Ոորոնողական աշխատանքները կշարունակվեն մինչև գիշեր։
Հիշեցնենք՝ Հարավային Կորեայի «Մուան» միջազգային օդանավակայանում 181 ուղևոր տեղափոխող ինքնաթիռը վայրէջք կատարելիս դուրս է եկել թռիչքուղուց և վթարի ենթարկվել՝ մխրճվելով ցանկապատի մեջ: