Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ հանձնարարել է հանրապետության ավիաընկերություններին անորոշ ժամկետով կասեցնել թռիչքները դեպի ՌԴ 10 քաղաք՝ հիմք ընդունելով անվտանգության նկատառումները:
«Մենք նաև կասեցրել ենք ռուսական ավիաընկերությունների թռիչքները ՌԴ-ի 3 քաղաքից դեպի Ադրբեջան: Այսպիսով, մեր օդային հաղորդակցությունը 10 քաղաքի հետ ներկայումս կասեցվել է, և ես էլի եմ ասում՝ առաջին պլանում անվտանգության խնդիրներն են»,- AzTV-ի հետ հարցազրույցում հայտարարել է Ալիևը:
Ավելի վաղ հայտնել էինք՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց էր ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Նախագահները քննարկել էին դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտակայքում ադրբեջանական ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռի կործանման հետ կապված հարցեր։
Պուտինը ներողություն էր խնդրել Ալիևից, որ ադրբեջանական ինքնաթիռի հետ կապված միջադեպը տեղի է ունեցել Ռուսաստանի օդային տարածքում: