Հայաստանում դեղարտադրող ընկերությունների թիվը մատների վրա կարելի է հաշվել:
Պատճառները տարբեր են՝ գործունեություն ծավալելու պետական խիստ պահանջներ, նաև՝ սպառման փոքր շուկա:
Ու չնայած դեղարտադրողները վստահեցնում են, որ տեղական արտադրանքը որակապես չի զիջում նույնիսկ եվրոպականին, արտահանման ծավալը ևս գոհացնող չի կարելի համարել:
Տնտեսվարողներին սատարելու նպատակով պետությունը հատուկ ծրագիր է գործարկել, որի շնորհիվ բիզնեսը գործունեության մի շարք ուղղությունների համար 50 տոկոսով փոխհատուցում կստանա. հիմնական ակնկալիքը արտադրական ծավալի մեծացումն է:
Հեղինակ՝ Տաթևիկ Աբրահամյան