Մարդկանց հանդեպ սրտացավությունը, ուշադրությունն ու հոգատարությունը մեր կարևոր արժեքներից են։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Մեր պարտքն է լինել նրանց կողքին, ովքեր առավել շատ կարիք ունեն սիրո և աջակցության։
«Երաժշտություն հանուն ապագայի» տաղանդավոր երաժիշտների հետ այցելեցինք Երևանի խնամքի կենտրոններ՝ նվիրելով փոքրիկներին և տարեցներին երաժշտության ջերմությունը»,- գրել է քաղաքապետը՝ կից հրապարակելով լուսանկարներ: