Դեկտեմբերի 29-ին` ժամը 08:28-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արտաշատ-Երևան ավտոճանապարհին՝ Մարմարաշեն գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել շղթայական ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Ըստ նախնական տվյալների՝ կան 5 տուժած և 1 զոհ:
Դեպքի վայրում աշխատանքներ են իրականացնում ՆԳՆ Փրկարար ծառայության և Ոստիկանության ծառայողները: