Սլովակիան պատրաստ է ընդունել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունները՝ հայտարարել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն:
«Եթե որևէ մեկը ցանկանա Սլովակիայում խաղաղ բանակցություններ կազմակերպել Ուկրաինայի հարցով, ապա մենք պատրաստ և հյուրընկալ կլինենք»,- գրել է Ֆիցոն Facebook-ի իր էջում:
Ավելի վաղ Սլովակիայի արտաքին գործերի նախարար Յուրայ Բլանարը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը Սլովակիայում Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների մի մասի անցկացման հնարավորության մասին դրական ազդանշան է: Նրա խոսքով՝ Բրատիսլավան հետևողականորեն հանդես է գալիս ուկրաինական ճգնաժամի կարգավորման խաղաղ լուծումների օգտին: