Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել է, որ 2025 թվականի հունվարի 1-ից հետո, երբ Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցումը դադարեցվի, Բրատիսլավան էլ պատասխան միջոցներ կձեռնարկի Կիևի դեմ:
Նրա խոսքով՝ Սլովակիան կարող է դադարեցնել Կիևին էլեկտրաէներգիայի մատակարարումը, որի կարիքն ունի Ուկրաինան, քանի որ երկրի էներգետիկ ենթակառուցվածքը ենթարկվում է Ռուսաստանի կողմից հարձակումների:
Սլովակիան էներգամատակարարման ոլորտում Ուկրաինայի գլխավոր գործընկերներից մեկն է։
Ֆիցոն ռուսական գազի տարանցման դադարեցման մասին Ուկրաինայի իշխանությունների որոշումն անվանել է «չափազանց թանկ ժեստ», որի համար կվճարի ողջ Եվրամիությունը: Դեկտեմբերի 22-ին Սլովակիայի վարչապետը ժամանել է Մոսկվա, որտեղ հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Կիևում քննադատել են Ֆիցոյի այցը ՌԴ: