Ռուսական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը Իլհամ Ալիևի հետ:
Կրեմլից հայտնում են, որ մանրամասն քննարկվել են դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտակայքում «Ադրբեջանական ավիաուղիներ» ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռի կործանման հետ կապված հարցեր:
Նշվում է, որ Ռուսաստանի նախագահը ներողություն է խնդրել, որ միջադեպը տեղի է ունեցել Ռուսաստանի օդային տարածքում: