Կան տվյալեր, որ ադրբեջանական Embraer 190 ինքնաթիռը, որը Բաքվից Գրոզնի չվերթ էր իրականացնում, կարող էր խոցվել Ռուսաստանի ՀՕՊ կողմից: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության հարցերով համակարգող Ջոն Քիրբին:
Սպիտակ տունը հաստատել է, որ ԱՄՆ-ը Ադրբեջանին և Ղազախստանին օգնություն է առաջարկել Ակտաու քաղաքի մոտակայքում ուղևորատար ինքնաթիռի կործանման հանգամանքները հետաքննելու հարցում:
Բաքվից Գրոզնի թռչող Azerbaijan Airlines ավիաընկերության ինքնաթիռը վթարի է ենթարկվել դեկտեմբերի 25-ի առավոտյան՝ Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտակայքում: Ինքնաթիռում եղել է 62 ուղևոր և անձնակազմի հինգ անդամ:
Ավելի վաղ Ադրբեջանական AZAL ավիաընկերությունը հայտնել է, որ Բաքու-Գրոզնի չվերթով ինքնաթիռի կործանման պատճառը «արտաքին ֆիզիկական և տեխնիկական միջամտությունն է»: