Էկոնոմիկայի նախարարն ու «Լիդիան Արմենիայի» տնօրենն այսօր ստորագրել են ընկերության 12.5 տոկոս բաժնետոմսերը կառավարությանը փոխանցելու պայմանագիրը: Անդրադառնալով Ամուլսարին, նախարարն ասել է, որ հանքավայրը մոտ 80 տոկոսով պատրաստ է շահագործման, «Լիդիան Արմենիա»-ն բանակցում է հայաստանյան առևտրային բանկերի հետ՝ անհրաժեշտ 150 միլիոն դոլար ներդրում ներգրավելու համար։ Պապոյանը վստահ է՝ Ամուլսարի շահագործումը կնպաստի տնտեսության զարգացմանը:
Մանրամասները՝ Վրույր Մկրտչյանի ռեպորտաժում։