Հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարները: Հաքան Ֆիդանն ու Ջեյհուն Բայրամովը քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության, ինչպես նաև երկկողմ և բազմակողմ համագործակցությանն առնչվող հարցեր:
Անդրադարձ է եղել Բաքու-Գրոզնի չվերթ իրականացնող ինքնաթիռի կործանմանը: Ֆիդանը Թուրքիայի անունից աջակցության պատրաստակամություն է հայտնել:
Կողմերը քննարկել են նաև Մերձավոր Արևելքում, այդ թվում՝ Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակը, մարդասիրական օգնություն ցուցաբերելու հարցը։