2007 թվականից հետո Հայաստանի հուշարձանների պետական ցանկը նոր հուշարձաններով չի լրացվել: Տարիների ընթացքում կուտակված հուշարձանների, այդ թվում օրերս նորահայտ հուշարձանի կարգավիճակ ստացած 15 շինությունների տվյալները առաջիկայում կներառվեն հուշարձանների պետական ցուցակում: Դրանք կունենան պետական պահպանություն և կարգելվի ձևախեղել կամ ոչնչացնել: Ի դեպ, եկող տարի նույնպես հուշարձանների պահպանությանը տրամադրվող միջոցները կավելանան: 600-ից ավելի հուշարձան հրատապ միջամտության կարիք ունի:
Մանրամասները՝ Վարդուհի Արզումանյանի ռեպորտաժում։